National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.03.2015
Պարզաբանում

Տեղեկացնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ընդունվելուց հետո հետո՝ 14-օրյա ժամկետում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին եւ գլխադասային հանձնաժողով:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաեւ ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների եւ լրացումների ամփոփաթերթիկը:

Այնուհետեւ՝ 14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը քննարկում եւ եզրակացություն է ներկայացնում, ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Այսինքն, բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են օրենսդրական փաթեթի՝ ամբողջությամբ ընդունված լինելուն, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսված փուլերն ընթացքի մեջ են:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am